Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր բոլոր խնդիրների լուծումը պետք է փնտրել ու գտնել բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում
Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է․
«Առնվազն տարակուսանք է առաջացնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնությունը՝ Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում անցկացնելու մասին։
Կարծում եմ, որ շատ սխալ որոշում է․․․
Անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ են իշխանության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդների միջև, անկախ նրանից, թե ինչ բարդություններ կան և ինչպես կհանգուցալուծվի Եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամը, խորապես համոզված եմ, որ Եպիսկոպոսաց ժողովը, ինչպես նաև մեր եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինների նիստերն ու ժողովները պետք է հրավիրվեն ու անցկացվեն բացառապես Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այն պարզ պատճառաբանությամբ, որ այն հանդիսանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնը, որտեղ գտնվում Մայր Տաճարը։
Այս որոշումը ոչ միայն չի նպաստելու ճգնաժամի հաղթահարմանը, այլև ավելի է մեծացնելու իշխանության հետ գոյություն ունեցող առճակատումը։
Մեր բոլոր խնդիրների լուծումը պետք է փնտրել ու գտնել բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում։
Անգամ եթե մեր եկեղեցին սփռված է ամբողջ աշխարհում, ինձ համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն է, ուստի գտնում եմ, որ վերը նշված որոշումը պետք է փոփոխվի, իսկ Եպիսկոպոսաց ժողովն անցկացվի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում․․․»։