Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճիշտն ասած ես ձեզ կիսատ եմ լսում, կիսատ եմ տեսնում. Վարդան Ղուկասյանին զննում են շտապ օգնության բժիշկները
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանց դատավորը հետաքրքրվեց՝ առողջական վիճակը ներո՞ւմ է նիստը շարունակելու համար։
-Կանգնե՞մ,-հարցրեց Ղուկասյանը։
-Եթե խնդիր է Ձեզ համար կանգնելը, կարող եք նստած պատասխանել,-պատասխանեց դատավորը։
-Ճիշտն ասած, հիմա Ձեզ կիսատ եմ տեսնում, կիսատ եմ լսում։ Դոշերս ցավում է, հիմա էսքանի մեջ կանգնեմ, ի՞նչ ասեմ ես, սիրուն էլ չէ, որ կանգնեմ ասեմ, վայ...,-արձագանքեց Ղուկասյանը։
-Հետազոտման կարիք կա՞,-հարցրեց դատավորը։
-Այո,-պատասխանեց Ղուկասյանը։
Դատավորը դիմաց հանրային մեղադրողին՝ նրա կարծիք լսելու համար։
-Առնվազն նիստը պետք է շարունակել, քանի որ մի քանի րոպե առաջ Վարդան Ղուկասյանը ելույթ ունեցավ, նիստը չշարունակելու պատճառ չտեսավ։ Մենք առարկում ենք, որ դատական նիստը հետաձգվի,-ասաց հանրային մեղադրողն ու կարծիք հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին ահազանգերը, իր կարծիքով, դատական նիստերն անհարկի ձգձգելու նպատակ են հետապնդում։
Նշենք, պաշտպանները նիստի մեկնարկին հայտարարել էին, որ Ղուկասյանը վատ է զգում, դեղերի ազդեցության տակ է, դեղ է խմել, նոր է ներկայացել դատարան։ Երեք օր է՝ սրտի շրջանում ցավեր ունի։
Ի պատասխան հանրային մեղադրող Դանիելյանի, Ղուկասյանի պաշտպանն ասաց, ինչքան էլ նա վատ լինի, Ղուկասյանի խոսքի առոգանությունը չի փոխվի, ընկճված չի խոսի։
«Ընդամենը սա երկրորդ նիստն է, ինչի՞ց վերցրեցիք, որ ձգձգելու միտում ունենք։ Բացեք ինտերնետը, տեսեք, Լանջիկից մինչև Ապարան ճանապարհը գրեթե անանցանելի է։ Ես եկել եմ Գյումրից, շատ հանգիստ կարող էի զանգել, ասել, ճանապարհը վատ է, ես չեմ կարող գալ»,-ասաց Ղուկասյանի պաշտպանը։
Դատարանը կարգադրիչներին կարգադրեց կանչել շտապ օգնության ծառայություն՝ նիստի ընթացքում հերթապահություն իրականացնելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում բուժօգնություն տրամադրեն։
Շտապ օգնության ծառայության բժիշկների ժամանելուց հետո պաշտպան Զարուհի Փոստանջյանն ասաց՝ զննության կարիք կա։ Հայտարարվեց 10 րոպե ընդմիջում։
Մինչ Ղուկասյանը դուրս կգար, Վ. Ղուկասյանը հայտարարեց, որ իր նկատմամբ կատարվողը քաղաքական պատվեր է, ուրիշ ոչ մի բան։