Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոգեկան առողջության հետ խնդիր ունեցողների համար դատերը կկազմակերպվեն հոգեբուժական կազմակերպություններում. Նախագիծ
Հայաստանում պատրաստվում է փոփոխություն ընդունել քրեական դատավարության օրենսգրքում, որը նախատեսում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությունը իրենց նկատմամբ իրականացվող վարույթներին ապահովել առավել արդյունավետ ձևով: Նախագծով առաջարկվում է, որ նման անձանց համար արտագնա դատական նիստերը կարող են անցկացվել համապատասխան հոգեբուժական կազմակերպություններում, երբ նրանց ներկայությունը դատարանում անհնարին է:
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է նաև սեղմ ժամկետներում քննարկել քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու և անվտանգության միջոցների կիրառման հարցերը: Նշվում է, որ դա հնարավորություն կտա դատավորին անմիջապես ծանոթանալ անձի հոգեկան վիճակին և անհրաժեշտության դեպքում ընդունել համապատասխան որոշումներ:
Նախագիծը սահմանում է նաև, որ քննիչը կամ դատարանը պետք է սեղմ ժամկետներում, առավելագույնը 24 ժամում, կայացնի քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում և անհրաժեշտության դեպքում անմիջապես կիրառի անվտանգության միջոցներ:
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից և ներկայացվել հանրային քննարկման։