Ալիև. Ադրբեջանը սկսել է խիստ անհրաժեշտ ապրանքներ մատակարարել Հայաստան
Քաղաքական
17:22 20/01/2026
Տարածաշրջան

Ալիև. Ադրբեջանը սկսել է խիստ անհրաժեշտ ապրանքներ մատակարարել Հայաստան

Ադրբեջանը սկսել է Հայաստան մատակարարել խիստ անհրաժեշտության ապրանքներ, նախևառաջ՝ նավթամթերք։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Euronews-ին տված հարցազրույցում։

«Մենք սկսել ենք կարևորագույն ապրանքներ մատակարարել Հայաստան, հիմնականում՝ նավթամթերք, որից այս երկիրը մեծապես կախված է։ Եվ սա փոխշահավետ իրավիճակ է», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ համատեղ ջանքերով Բաքուն և Երևանը կհասնեն Կովկասում մշտական ​​խաղաղության։

«Հետևաբար, ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով մենք կհասնենք ոչ միայն երկարաժամկետ, այլև մշտական ​​խաղաղության Կովկասում։ Սա մեր նպատակն է»,-ասել է Ալիևը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիև. Ադրբեջանը սկսել է խիստ անհրաժեշտ ապրանքներ մատակարարել Հայաստան