Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այն հետապնդում է սոսկ քաղաքական, քարոզչական նպատակ. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ականների մշակած եկեղեցապատկան հուշարձաններին վերաբերող նախագծի մասին
«Նախագիծը չի համապատասխանում օրինաստեղծ գործունեության տարրական պահանջներին»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի, Սիսակ Գաբրիելյանի մշակած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին։
Նա նշեց, որ այս ամբիոնից հնչած, հանրությանը մոլորեցնող, զրպարտչական, Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկող բազմաթիվ հայտարարություններ, դրդրում են ևս մեկ անգամ անդրադառանալ նախագծին և քաղաքական մեծամասնության իրական նպատակադրմանը։
«Նախագիծն ի սկզբանե մեռելածին է, հետապնդում է սոսկ քաղաքական, քարոզչական նպատակ հետևյալ հիմնավորումներով. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նպատակային նշանակությունը որևէ մեկն իրավասու չէ փոխել անկախ վերջինս սեփականության ձևից, օտարելու դեպքում շարունակելու է պահպանվել նույն իրավական ռեժիմը։ Անիմաստ և կեղծ է այն մտահոգությունը, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները կարող են օգտագործվել ոչ հանրօգուտ, իր բուն նշանակությունից տարբերվող նպատակով։
Եկեղեցին երբևէ չի օտարել, ոչ էլ պատրաստվում է օտարել պատմության և մշակույթի որևէ անշարժ հուշարձան, ուստի օրինագիծը հիմնազուրկ է նաև այս առումով»,- ասաց Լ. Գալստյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։