Ինչպիսի՞ ճիգեր պահանջվեցին այդ «խիզախ» քայլին գնալու և 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելու համար․ Խամոյանը՝ Փաշինյանին
Քաղաքական
18:55 21/01/2026
Հայաստան

Ինչպիսի՞ ճիգեր պահանջվեցին այդ «խիզախ» քայլին գնալու և 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելու համար․ Խամոյանը՝ Փաշինյանին

« 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելով՝ անարատ պաշտոնյաներ եք փորձում կերտել։ Ի դեպ, այսօր ֆինանսների նախարարն էլ առավոտյան հայտարարել էր, որ դա շատ «խիզախ» քայլ է և մեր սիրելի հայրենակիցները չպետք է զայրանան դրանից։ Գիտե՞ք, վերջին օրերին, լսելով պարգևավճարների հետ կապված արդարացումները, մեկնաբանումները,  մտածում եմ՝ թե հայ ազգը ո՞նց պետք է շնորհակալ լինի ձեզ, ո՞նց պետք է սրա տակից դուրս գա։ Ես առաջարկում եմ՝ մարդը մի արիության մեդալ բաժանեք, մի 9 միլիոն դրամ էլ որպես խիզախության համար դրամական պարգևատրում։ Սա այսքան տխուր չէր լինի,եթե նույն օրերին դուք չհայտարարեիք, պարոն Փաշինյան, որ մեր տատիկներին և պապիկներին, թոշակառուներին 10 000 դրամ չեք տալիս, որովհետև իրենք չգիտեն 10 000 դրամը ո՞նց ծախսեն»,- այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ այնուհետև դիմելով կառավրության անդամներին առաջարկեց․

«Մեր կառավարությունն այստեղ է, ամբողջ կաբինետը այստեղ է, մարդ մի 7-8 միլիոն պարգևավճար է ստացել, առաջարկում եմ փոքր բրիֆ անենք և մեր տատիկներին, պապիկներին, ովքեր կքած են վարկերի, պարտքերի, կոմունալների, թանկացումների տակ բացատրենք, թե ինչպես կարելի է ծախսել 10 000 դրամը։ Ինչպե՞ս կարձագանքեք իմ այս առաջարկին»։

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ ճիգեր պահանջվեցին ձեզանից այդ խիզախ քայլին գնալու և տարեվերջին 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելու համար։

Փաշինյանի պատասխանը հետևյալն է․ «Մեծ ճիգեր չպահանջվեցին»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչպիսի՞ ճիգեր պահանջվեցին այդ «խիզախ» քայլին գնալու և 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելու համար․ Խամոյանը՝ Փաշինյանին