Լավ ստացվեց, պարո՛ն Միրզոյան, լավ ստացվեց. Ալեն Սիմոնյանը հուսադրեց Արարատ Միրզոյանին
Քաղաքական
17:39 21/01/2026
Հայաստան

Լավ ստացվեց, պարո՛ն Միրզոյան, լավ ստացվեց. Ալեն Սիմոնյանը հուսադրեց Արարատ Միրզոյանին

«Էդ մեկնաբանությունները մանիպուլյացիա են և որևէ այլ կերպ դրանք անվանել չի կարելի։ Ցավոք սրտի, այդ մանիպուլյացիաները դարձել են մեր հասարակական-քաղաքական կյանքի առօրյայի մասը»,-ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին ձայնակցեց Արարատ Միրզոյանը։

Հովհանիսյանը խնդրեց պարզաբանել ԵՄ ներկայացուցչի և Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարություններն, որոնք, ըստ ՔՊ-ականի, մանիպուլացնում է ընդդիմությունը՝ դրանք որակելով աջակցություն ՀՀ իշխանություններին։

Միրզոյանը կանխատեսեց, որ առաջիկա 5-6 ամիսներին մանիպուլյացիաները շարունակվելու են լինել մեր կյանքի մաս։

«Իրականում ԵՄ բարձր ներկայացուցիչն աջակցություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին՝ ժողովրդավարական ընտրություններին, ինչը խնդրահարույց չէ, ինչը ողջունում ենք, բայց նաև շնորհակալություն ենք հայտնում։ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունն էլ աջակցություն էր Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարությանը և նաև ստացվում է, որ այն Թուրքիայի դիրքորոշումն է խաղաղության գործընթացի նկատմամբ, այդ գործընթացի ողջունելն է, եթե կուզեք՝ նաև խրախուսանք կամ կոչ ուղղված Հայաստանին էլ Ադրբեջանին էլ՝ շարունակել այդ նույն ոգով խաղաղության գործընթացը, հանգեցնել հետագա ինստիտուցիոնալացմանը»,-Ֆիդանի խոսքերը պարզաբանեց Միրզոյանը՝ նշելով, որ այդտեղ ՀՀ ներքին գործերին միջամտելու միտում չկա, բայց մանիպուլյացումը դրա հեղինակների ճաշակի հարց է։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ «մանիպուլացնողները» չեն տեսնում մյուս կողմից ակնհայտ ՀՀ ներքին գործերին միջամտելու միտում ունեցող փորձերը։

«Չգիտեմ ինչքանով ստացվեց ուղիղ պատասխանել, գուցե մի փոքր խուճուճ ստացվեց»,-եզրափակեց Արարատ Միրզոյանը։

Նիստը Վարող Ալեն Սիմոնյանն արձագանքեց.

 «Լավ ստացվեց, պարոն Միրզոյան, լավ ստացվեց»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լավ ստացվեց, պարո՛ն Միրզոյան, լավ ստացվեց. Ալեն Սիմոնյանը հուսադրեց Արարատ Միրզոյանին