«Հրապարակ». Արթուր Օսիկյանը դատարանում հաղթանակ է տարել ՆԳՆ-ի նկատմամբ
Օրվա մամուլ
08:40 21/01/2026
Հայաստան

«Հրապարակ». Արթուր Օսիկյանը դատարանում հաղթանակ է տարել ՆԳՆ-ի նկատմամբ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը 2025-ի օգոստոսի վերջին դիմել է ՀՀ վարչական դատարան և հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության: Ըստ հայցադիմումի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները նրան տուգանել են 10 հազար դրամով և բալային համակարգով նրա վարորդական իրավունքից հանել են տուգանային 1,5 միավոր։

Տեղեկացանք, որ գեներալ-մայորը դատարանում հաղթանակ է տարել ՆԳՆ-ի նկատմամբ։ Դատավոր Մհեր Պետրոսյանն ամբողջությամբ բավարարել է հայցը՝ անվավեր ճանաչելով պարեկների որոշումը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Արթուր Օսիկյանը դատարանում հաղթանակ է տարել ՆԳՆ-ի նկատմամբ