Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նստել է ավելի փոքր ինքնաթիռ, երբ Դավոս մեկնելու ընթացքում իր ինքնաթիռում հայտնաբերվել է անսարքություն։ Այդ մասին հաղորդում է CBS-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։
«Թրամփը նստել է մեկ այլ, ավելի փոքր ինքնաթիռ, այն բանից հետո, երբ Air Force One-ը տեխնիկական երկնթում խնդիրներ է ունեցել»,-գրել է լրագրողը սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Air Force One-ը անսարքության պատճառով վերադառնում է ԱՄՆ Դավոս մեկնելուց կարճ ժամանակ անց։ Reuters-ը հայտնել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում։