«Հրապարակ». Ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը Հովիկ Աղազարյանի քրեական գործի հետ
Օրվա մամուլ
08:44 21/01/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը Հովիկ Աղազարյանի քրեական գործի հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում, ըստ ամենայնի, որոշել են պատգամավոր Հայկ Սարգսյանին ոչ միայն «գծերից գցել»` մերժել պատգամավորական թեկնածության հայտը, այլև իրավական գործընթաց սկսել նրա նկատմամբ։ Մենք տեղեկացանք, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել է նաև Հայկ Սարգսյանի անունը, մասնավորապես, ոչխարների վերաբերյալ կաշառքի հայտնի գործով նիստին հեռախոսային խոսակցությունների վերծանություն է ներկայացրել դատարանում, որտեղ ոչ այնքան Աղազարյանի անունն է հիշատակվել, որքան Հայկ Սարգսյանի։

Պարզվում է՝ գործով անցնող Սլավիկ Կարապետյանն իր աներոջ՝ Աշոտիկ Կամավոսյանի հետ հեռախոսազրույցում հիշատակել է Շիշ բռնողի անունը, ասել, որ Սլավիկ Պողոսյանի հետ գնացեք, Սևանում Աղազարյանի հետ հանդիպեք, ապա հավելել է, որ Շիշ բռնողն էլ է այդտեղ լինելու՝ նախկինում ոչխարների թեմայով ինքն է զբաղվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը Հովիկ Աղազարյանի քրեական գործի հետ