Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Իրական Հայաստան»-ի մասին երգի ձայնագրությունը
Հասարակություն
16:22 21/01/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Իրական Հայաստան»-ի մասին երգի ձայնագրությունը

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Իրական Հայաստան»-ի մասին երգի ձայնագրությունը։

«Մեր վեց ամսվա աշխատանքի արդյունքը․ վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը։ Հունվարի 30–ի պարահրապարակի մասնակիցների համար կենդանի կկատարենք»,-գրել է Փաշինյանը։

Խոսքերի հեղինակն ինքն է, երաժշտության հեղինակը՝ Կառլ Մանուկյանը։

Մեկնաբանութուններում օգտատերերից մեկը Փաշինյանին հորդորել է մի քիչ լրջանալ, մյուսն էլ կոչ է արել. «Ծափ տվեք, ժեխեր, ծափ տվեք»։

Մեկ այլ օգտատեր նշել է. «Տակից էլ տող առ տող կգրեք վերջին վեց տարվա «ձեռքբերումները»»։

«Չէ, էլի: Հայերեն շեշտադրություն գոնե լիներ…Պարոն վարչապետ, շատ ուրախ ենք որ երաժշտության կարևորությունը զգում եք, որ նվագում եք, բայց էս երգը անտանելի ա»,-նշել է մեկ ուրիշը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Իրական Հայաստան»-ի մասին երգի ձայնագրությունը