Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կա երեք մրցանակակիր՝ ես, Ադրբեջանի նախագահը, Աֆղանստանում կանանց կրթության հարցերով զբաղվող մի ակտիվիստ. Փաշինյան
«Այս տարի մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի երեք մրցանակակիր կա՝ ես, Ադրբեջանի նախագահը, Աֆղանստանում կանանց կրթության հարցերով զբաղվող մի ակտիվիստ։ Պատրաստվում ենք մեկնել ու մասնակցել մրցանակաբաշխությանը»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման մրցանակի։
«Համարում եմ այն պատճառները, որոնք ընկած են այդ մրցանակաբաշխության որոշման հիմքում, իհարկե, թիմային աշխատանքի արդյունք է՝ կառավարության, խորհրդրանական մեծամասնության, ամենակարևորը՝ Հայաստանի քաղաքացիների, առանց նրանց աջակցության, վստահության այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել»,- ասաց Փաշինյանը։