Գնդեվազ-Ջերմուկ հատվածը բոլոր տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է
Հասարակություն
20:12 21/01/2026
Հայաստան

Գնդեվազ-Ջերմուկ հատվածը բոլոր տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Հունվարի 21-ին՝ ժամը 20:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

Թթուջուր-Նավուր, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Գնդեվազ-Ջերմուկ հատվածը բոլոր տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է միայն անվաշղթաների կրառմամբ։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրըի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գնդեվազ-Ջերմուկ հատվածը բոլոր տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է