Սահնակով սահելու վտանգները. Գլխի և պարանոցի վնասվածքները տարածված են 6 տարեկան և ավելի փոքր երեխաների մոտ
Առողջություն
16:36 21/01/2026
Հայաստան

Սահնակով սահելու վտանգները. Գլխի և պարանոցի վնասվածքները տարածված են 6 տարեկան և ավելի փոքր երեխաների մոտ

Սահնակով սահելը կարող է հիանալի միջոց լինել ձմեռային եղանակը վայելելու համար: Բլուրից արագ իջնելու հաճույքը, սակայն, հաճախ խանգարում է զգոնություն պահպանել և հիշել, որ այս զվարճալի գործողությունը կարող է նաև վնասվածքների հանգեցնել: ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելը կարող է օգնել ձեզ և ձեր երեխաներին անվտանգ մնալ ձմռանը սահնակից օգտվելիս:

Սահնակով սահելու վնասվածքների մասին փաստեր.

• Վնասվածքները հաճախ առաջանում են, երբ սահնակը հարվածում է անշարժ առարկայի կամ երբ երեխան ընկնում է սահնակից։

• Կապտուկները, կտրվածքները և ոսկրային կոտրվածքները ամենատարածված վնասվածքներն են։

• Գլխի և պարանոցի վնասվածքները տարածված են 6 տարեկան և ավելի փոքր երեխաների մոտ։

Սահնակով սահելուց առաջ նախապատրաստական գործողություններ.

• Համոզվեք, որ երեխաները տաք են հագնված։

• Միշտ սաղավարտ կրեք՝ գլխի վնասվածքներից խուսափելու համար։ Ճիշտ ընտրված ձմեռային սպորտաձևերի սաղավարտները լավ տարբերակներ են։

• Ղեկավարվող և արգելակային հնարավորություններ ունեցող սահնակները կարող են ավելի մեծ վերահսկողություն ապահովել, քան հարթ սավանները, ձյան սկավառակները և հասարակ սահնակները։

• Համոզվեք, որ հետևում եք ուղեցույցներին՝ սահնակը կարող է անվտանգ կերպով տեղավորել ուղևորների միայն կոնկրետ քանակ, խուսափեք սահանկը ծանրաբեռնելուց, որոշ սահնակներ նախատեսված չեն մեկ անձից ավելի ուղևոր փոխադրելու համար։

Խորհուրդներ սահնակով սահելու համար

• Երեխաներին սահնակով սահելիս պետք է անպայման մեծահասակ ուղեկցի։

• Խուսափեք սահնակով սահելուց ծառաշատ վայրերում, այնպիսի տարածքներում, որտեղ առկա են ցանկապատեր, քարե կամ փայտյա պատնեշներ, էլեկտրական սյուներ, ինչպես նաև ժայռոտ, քարքարոտ բլուրների վրա։

• Միշտ իջեք բլուրից ոտքերի դիրքը դեպի առաջ։

• Երբեք մի կանգնեք սահնակի վրա։

• Սահնակում ունեցեք միայն թույլատրելի թվով ուղևորներ։

• Սահնակով մի սահեք փողոցում կամ մայրուղու մոտ։

• Երբեք մի նստեք սահնակ, որը քաշում է մեկ այլ մեքենա, ձնագնաց կամ այլ շարժիչային տրանսպորտային միջոց։

• Խուսափեք սահնակով սահելուց այն ճանապարհներին, բլուրներին կամ լանջերին, որոնք ավարտվում են փողոցով, կտրուկ վայրէջքով, կայանատեղիով, գետով կամ լճակով։

• Քանի որ դրանք դժվար է կառավարել, սահնակով սահելու լավագույն վայրը այգիներն են, լեռնադահուկային հանգստավայրերը, կամ անվտանգ բացօթյա տարածքները, որտեղ վնասվածքներ ստանալը նվազագույն ռիսկայնություն ունի:

ԱՄՆ-ի Կենսատեխնոլոգիայի տեղեկատվության ազգային կենտրոնը հավաքագրել է 2008-ից 2017 թվականներին ԱՄՆ-ի շտապ օգնության ծառայություն դիմած երեխաների և մեծահասակների շրջանում սահնակի հետ կապված վնասվածքների վերաբերյալ տեղեկատվություն:

Վերլուծության համաձայն, ընդհանուր առմամբ, վնասվածքների մակարդակը զգալիորեն նվազել է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների մոտ:

Երեխաները կազմել են վնասվածքների դեպքերի 69.7%-ը: Կոտրվածքներ ախտորոշվել են երեխաների 23.9%-ի և մեծահասակների 27.4%-ի մոտ: Մեծահասակների համեմատ, երեխաներն ավելի հակված են եղել գանգուղեղային վնասվածք ստանալուն, ուղեղի ցնցման կամ գլխի փակ վնասվածքի: Բուժօգնության դիմած անձանց մեծ մասը վնասվածքներ է ստացել բախման հետևանքով (63.2%): Վնասվածքները հիմնականում տեղի են ունեցել, երբ սահողները բախվել են շրջակա միջավայրի առարկաներին (47.2%):

Չնայած ուսումնասիրության ընթացքում սահնակով սահելու հետ կապված վնասվածքները նվազել են, այդ վնասվածքները կանխելու համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ և կրթական, իրազեկման աշխատանքներ: Վնասվածքների բնույթը և դրանց առաջացման ռիսկը տարբեր են եղել՝ կախված տարիքից, իսկ երեխաների մոտ ամենավտանգավոր վնասվածքը գլխի վնասվածքներ են:

Պետք է հիշել, որ սահնակով սահելը պետք է իրականացվի խոչընդոտներից զերծ վայրերում` բախման ռիսկը նվազեցնելու համար, սաղավարտների կիրառմամբ` գլխի վնասվածքներից խուսափելու համար և, իհարկե, անվտանգության կանոնների պահպանումը զերծ կպահի հնարավոր վնասվածքներից ու կոտրվածքներից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սահնակով սահելու վտանգները. Գլխի և պարանոցի վնասվածքները տարածված են 6 տարեկան և ավելի փոքր երեխաների մոտ