Ճի՞շտ եմ հասկանում,որ եթե շունս սատկած չլիներ, պետք է կցվեր գործին որպես իրեղեն ապացույց․ «18 արդարների» գործով մեղադրյալ
Իրավունք
18:27 22/01/2026
Հայաստան

Ճի՞շտ եմ հասկանում,որ եթե շունս սատկած չլիներ, պետք է կցվեր գործին որպես իրեղեն ապացույց․ «18 արդարների» գործով մեղադրյալ

«18 արդարների» գործով մեղադրյալը՝ դատական նիստի ընթացքում դիմելով դատախազներին, ասաց․

«Խուզարկության ժամանակ  ես տանը չեմ եղել, բայց մեր տնից անօրինական ոչ մի բան չենք արել։ Հիմա  ինչ-որ իրեղեն ապացույցներ են ներկայացվել, ես ճի՞շտ եմ հասկանում, օրինական զենքը վերցրել են ու կցել են որպես իրեղեն ապացույց, է որսորդական հրացան է դա։ Ուրեմն, 2017 թվականին եմ ձեռք բերել  հրացանս, ունեի նաև շուն, որնը  նախանցած տարի սատկել է։ Հիմա, ճի՞շտ եմ հասկանում, եթե շունը սատկած չլիներ,դա էլ պետք է կցվեր  որպես իրեղեն ապացույց»։

Նա նշեց, որ իր տան խուզարկությունից հետո որևէ անօրինական բան չեն հայտնաբերել , քանի որ չի էլ եղել։

«Զենքը պահված է եղել օրինական կարգով, ոնց որ ինքը կա, չհրկիզվող պահարանում։Ընտանիքիս անդամները նույնիսկ չեն իմացել  բանալիների տեղը։ Քննիչը զանգել է, ես եմ  տեղը ասել , վերցրել են, բացել են փաստաթղթերով ։ Հիմա,դա կցվում  է այս գործին, օրինական զենքը»,-ավելացրեց «18 արդարների» գործով մեղադրյալը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ճի՞շտ եմ հասկանում,որ եթե շունս սատկած չլիներ, պետք է կցվեր գործին որպես իրեղեն ապացույց․ «18 արդարների» գործով մեղադրյալ