Այս պատերազմը պետք է ավարտվի, Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել․ Թրամփ
Քաղաքական
19:10 22/01/2026
Աշխարհ

Այս պատերազմը պետք է ավարտվի, Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել․ Թրամփ

Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։

«Այս պատերազմը պետք է ավարտվի։Նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ Կտեսնենք, թե ինչպես կավարտվի ամեն ինչ», - լրագրողներին ասել է նա՝ լքելով Ուկրաինայի առաջնորդի հետ հանդիպումը։

Թրամփը նաև տեղեկացրել է, որ վաղը իր ներկայացուցիչները հանդիպում կունենան Պուտինի հետ։

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը նույնպես հանդիպումը որակել է «լավ»։ Այս մասին էլ հաղորդել է UNIAN-ը։

Նկատենք, որ առաջնորդները հետագայում համատեղ հայտարարություն չեն արել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս պատերազմը պետք է ավարտվի, Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել․ Թրամփ