Զովունիում հրդեհ է բռնկվել փայտաշեն տնակում
Հասարակություն
16:52 22/01/2026
Հայաստան

Զովունիում հրդեհ է բռնկվել փայտաշեն տնակում

Հունվարի 22-ին, ժամը 10։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի 27-րդ փողոցում գտնվող բնակելի տնակում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտաշեն տնակում (մոտ 50 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:26-ին: Այրվել են տնակի խոհանոցի և միջանցքի հատակը (մոտ 30 քմ), առաստաղը՝ մասամբ (մոտ 15 քմ), պատերի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և մասամբ ջերմահարվել է սանհանգույցը (2 քմ):

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զովունիում հրդեհ է բռնկվել փայտաշեն տնակում