«Հրապարակ». Հռիփսիմե Հունանյանը տևական ժամանակ խելքի չի եկել ու չի մասնակցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին
Օրվա մամուլ
08:43 22/01/2026
Հայաստան

«Հրապարակ». Հռիփսիմե Հունանյանը տևական ժամանակ խելքի չի եկել ու չի մասնակցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը երեկ հրաժարվեց պաշտոնից և հաջորդ խորհրդարանում առաջադրվելուց: Թեև նա իր հայտարարությամբ փորձեց տպավորություն թողնել, որ դա իր որոշումն է, սակայն իրականում Փաշինյանն է այդ որոշումը կայացրել: Նախօրեին պատգամավորուհին բերման է ենթարկվել ՔՊ վարչություն` դատափետվել իր սկանդալային հայտարարությունների համար։

Նա երեկ առավոտից փակվել էր աշխատասենյակում, իսկ օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունն այնքան էր վատացել, որ, գործընկերների պատմելով, շտապօգնության բրիգադ են կանչել խորհրդարան։ Ասացին, որ տևական ժամանակ խելքի չի եկել` դա է պատճառը, որ չի մասնակցում խորհրդարանում օրվա երկրորդ կեսին ընթացող ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, որին Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում։ Թե ով կփոխարինի նրան հանձնաժողովի պաշտոնում այս մի քանի ամիսը` մինչ խորհրդարանի արձակումը, երեկ անորոշ էր, չի բացառվում, որ տեղապահ նշանակվի Լուսինե Բադալյանը, որը երեկ ողջունում էր Հունանյանի քայլը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հռիփսիմե Հունանյանը տևական ժամանակ խելքի չի եկել ու չի մասնակցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին