Բացահայտ գործակալական ցանցը գործում է հենց Հայաստանի իշխանությունների մեջ. Մետաքսե Հակոբյան
Քաղաքական
16:27 22/01/2026
Հայաստան

Բացահայտ գործակալական ցանցը գործում է հենց Հայաստանի իշխանությունների մեջ. Մետաքսե Հակոբյան

«Ինձ մոտ հարցեր է առաջանում, թե ինչի համար էր ՀՀ նախագահը Բաքվի բռնապետին շնորհակալություն հայտնում, երբ վերջինս խրոխտ հայտարարում էր, թե 30 տարի շարունակ միջազգային կառույցները իրենց իրավունքները չեն պաշտպանել և իրենք, ի վերջո, 2020 թվականի պատերազմի և 2023 թվականի բռնի տեղահանման արդյունքում, իբր «ազատագրեցին» իրենց հողերը»,-Դատարանի դիմաց, որտեղ ընթանում է «18 արդարների» շինչու դատավարությունը, ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

 Պատգամավորը նշեց, որ դրանով ՀՀ նախագահն այն ներկայացնում է երկու երկրների քաղաքական կամքի դրսևորում և անդադար շնորհակալություն էր հայտնում Ալիևին։

«Կարծում եմ բոլորիս մոտ հարց առաջացավ, թե ինչի համար էր Հայաստանի նախագահը շնորհակալություն հայտնում՝ մեր «Եռաբլուրը» մի քանի անգամ մեծացնելո՞ւ համար, հայտնում էր Արցախը գրավելո՞ւ համար, Արցախի խաղաղ բնակչությանը զոհաբերլո՞ւ համար, Արցախը հայաթափելո՞ւ համար։ Սա ձևակերպվում էր որպես խաղաղության օրակարգ և երկու երկրների ղեկավարների միջև քաղաքական կամքի դրսևորում։ Սա հնարավորություն է տալիս հետևություն անելու և արձանագրելու, որ այն, ինչը որ տեղի է ունեցել, իրականացվել է համատեղ ծրագրերի արդյունքում և այն՝ Արցախի հանձնումը, հազարավոր քաջորդիների զոհաբերելը, Արցախը հայաթափելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների քաղաքական կամքի դրսևորումն էր։

Անդրադառնալով կառավարության նիստում հայտարարաված հայ-ադրբեջանական էներգետիկ պլատֆորմի մասին այսօրվա հայտարարությանը՝ Արցախի ԱԺ պատգամավորը շեշտե, որ հերթական անգամ կեղծ խոստումներով խախտում են ժողովրդին, այնպես, ինչպես 2021 թվականի ընտրույթուններին խոստացան Արցախի ճանաչումը և Հադրութի դեօկուպացիան և հակառակն արեցին։

Խոսելով Արտաքին հետախուզության ծառայության զեկույցում նշված արցախցիներին Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում օգտագորւծելու դրույթի մասին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց. «գործակալները խոսում են գործակալական ցանցի մասին։ Բնական է, որ ինչպես մյուս բոլոր հարցերում են արցախցիները մեղավոր եղել, այնպես էլ այստեղ։ Ես չեմ բացառում, որ սովորական մարդկանց՝ հենց արցախցիների միջից կլսենք «ցնցող» նման հայտարարություններ արցախցիների վերաբերող։ Չեն խորշի նաև նման գործեր հարուցել և ձերբակալություններ անել։ Բայց յուրաքանչյուր խելամիտ և սթափ հայի համար ակնհայտ է, որ այսօր գործակալների ցանցը ձևավորված է Հայաստանի կառավարության և իշխանությունների մեջ և բացահայտ գործակալական ցանցը գործում է հենց Հայաստանի իշխանությունների մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բացահայտ գործակալական ցանցը գործում է հենց Հայաստանի իշխանությունների մեջ. Մետաքսե Հակոբյան