Վրաստանում 24 ժամում ձերբակալվել է 88 թմրավաճառ
Իրավունք
20:43 22/01/2026
Տարածաշրջան

Վրաստանում 24 ժամում ձերբակալվել է 88 թմրավաճառ

Վերջին 24 ժամվա ընթացքում Թբիլիսիում և մարզերում իրավապահ մարմինների անցկացրած ոստիկանական գործողությունների արդյունքում ձերբակալվել են աննախադեպ թվով թմրավաճառներ և թմրանյութերի հետ կապված հանցագործություններում ներգրավված անձինք (88 մարդ)։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն։

Դարախվելիձեի խոսքով՝ առգրավվել են տարբեր տեսակի հոգեմետ նյութեր, հրազեն և այլ զենքեր, նաև թմրանյութերի անօրինական վաճառքից ենթադրաբար ստացված գումար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանում 24 ժամում ձերբակալվել է 88 թմրավաճառ