Ղարաբաղը Ադրբեջան չէ. Արցախցու պատասխանն Արսեն Թորոսյանին
Քաղաքական
14:24 23/01/2026
Հայաստան

Ղարաբաղը Ադրբեջան չէ. Արցախցու պատասխանն Արսեն Թորոսյանին

«Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ»,-աշխատանքի և սոցիալական հարցերի պատոնը զբաղեցնող ՔՊ-ական Արսեն Թորոսյանին արձագանքել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա մանրամասնում է.

«Մենք դուրս ենք եկել Արցախից ոչ թե ցանկությամբ, այլ լռության, սովի ու վախի միջով։ Թողել ենք մեր տները ոչ թե ընտրությամբ, այլ որովհետև կանգնեցրել եք սպանդի առջև և այլ ելք չեք թողել։ Մենք թողել ենք ոչ թե պատերը, այլ հիշողությունները։ Ոչ թե հողը, այլ մանկությունը։ Ոչ թե հասցեն, այլ ինքնությունը։ Ղարաբաղը Ադրբեջան չէ։ Եվ որքան էլ փորձեք դա այլ կերպ ձևակերպել, Արցախը մեր սրտերում միշտ կմնա հայրենիք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ղարաբաղը Ադրբեջան չէ. Արցախցու պատասխանն Արսեն Թորոսյանին