Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանտերում են քաղգործիչներ, սրբազաններ. Բաբկեն Հարությունյան
«Սիրելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարական» Հայաստանում ովքե՞ր են բանտերում նստած. Քաղաքական գործիչներ, կուսակցությունների ներկայացոցիչներ, Սրբազաններ, մարդիկ, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ»,-ԵՄ գրասենյակի դիմաց «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանին ու Արամ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ընթացող ակցիայի ընթացքում հայտարարեց կուսակցության քաղխորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը։
Նա ընդգծեց՝ ո՞ւր են այն պաշտոնյաները, որոնց տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է երկիրը թալանելու, կոռուպցիայի մեջ։
«Այդ մարդիկ ազատության մեջ են, բիզնես են անում, ժամանակ առ ժամանակ այցելում են դատարաններ, ժամանակ առ ժամանակ տեսնում են, որ մեկից մի հատ բրենդային կոստյումի գումար են բռնագանձում, մեկից մի հողակտոր, ու իրենց կյանքը վայելում են։ Իսկ այն մարդիկ, որոնք ունեն հստակ քաղաքական սկզբունքներ, ենթարկվում են քաղաքական ճնշումների»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչը։
Բ. Հարությունյանն ասաց, «Հայրենիք» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում է ոչ միայն այս փուլում, այլև ստեղծման պահից ի վեր։
«Եթե նայում ենք մեր կուսակցության գործունեությանը։ Տարիներ շարունակ բոլոր հնարավոր միջոցներով պայքարել ու պայքարում ենք այս իշխանության դեմ, մինչև տեղի կունենա սպասված իշխանափոխությունը։ Քանի որ սպասվում են ընտրություններին, դրանց ընդառաջ ճնշումներն ավելանում են, գործ սարքելու պրակտիկան ակտիվանում է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ամենի դեմ իրենք հետևողական պայքար են մղելու։
Մանրամասները՝ տեսանյութում։