Քաղբանտարկյալների գործերով ապօրինի որոշումներ կայացողները պետք է իմանան՝ պատասխան են տալու. Դանիելյան
Քաղաքական
13:57 23/01/2026
Հայաստան

Քաղբանտարկյալների գործերով ապօրինի որոշումներ կայացողները պետք է իմանան՝ պատասխան են տալու. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ընդգծում է քաղբանտարկյալների խնդրի բարձրաձայնմանն ուղղված ցանկացած գործողություն՝ նամակներ միջազգային կառույցներին, գրառումներ, աջակցություն նրանց ընտանիքի անդամներին, այցելություններ ՔԿՀ-ներ։

Նա հատկապես շեշտում է հանրային պարսավանքի կարևորությունը քաղբանտարկյալների գործերով ապօրինի որոշումներ կայացողների նկատմամբ։

«Հանրային պարսավանքը շատ լուրջ գործիքակազմ է  ու լուրջ զենք, որը պետք է օգտագործվի։ Այդ մարդիկ պետք է իմանանք, որ այսօրվա կայացրած ապօրինի որոշումների  համար, վաղը մոյւս օրը պետք է պատասխան տան։ Պետք է պատասպան տան պատճառած այս տառապանքների, զրկանքների, մարդկանց առողջական խնդրների համար։ Մենք պետք է խոսքնե, բարձրաձայնենք, գրություններ ուղարկենք ու ուղարկում ենք, այդ մարդկանց, շատ կներեք, օր ու արև չտանք»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ դա ամենօրյա աշխատանք է, հարյուրավոր մեր հայրենակիցների իրավունքների հարցը։

Դանիելյանը նկատեց, որ բազմաթիվ են նաև այն մարդիկ, որոնք անցնում են քաղաքական գործերով, նրանց հանրությունը չի ճանաչում, իրենք էլ որոշներին չեն ճանաչում։

«Մենք պետք է շարունակենք մեր պայքարը՝ հասնելու այն բանին, որ որևէ իշխանության օրոք Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղբանտարկյալների գործերով ապօրինի որոշումներ կայացողները պետք է իմանան՝ պատասխան են տալու. Դանիելյան