Աշխարհը հոգնել է շփոթված ծաղրածուներից, պարոն Զելենսկի. Իրանի ԱԳ նախարար
Քաղաքական
11:05 23/01/2026
Աշխարհ

Աշխարհը հոգնել է շփոթված ծաղրածուներից, պարոն Զելենսկի. Իրանի ԱԳ նախարար

«Աշխարհը հոգնել է շփոթված ծաղրածուներից, պարոն Զելենսկի։ Ի տարբերություն ձեր արտասահմանյան հովանավորությամբ և վարձկաններով լի բանակի, մենք՝ իրանցիներս, գիտենք, թե ինչպես պաշտպանվել և կարիք չունենք օտարերկրացիներից օգնություն խնդրելու»,- X-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Արաղչիի խոսքով, Զելենսկին «թալանում է ամերիկացի և եվրոպացի հարկատուներին՝ իր կոռումպացված գեներալների գրպանները լցնելու համար» և հակազդում է ենթադրյալ «անօրինական ագրեսիային, որը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը»։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի առաջնորդը «բացահայտորեն և անամոթաբար կոչ է անում ԱՄՆ-ին անօրինական ագրեսիայի Իրանի դեմ՝ խախտելով նույն ՄԱԿ-ի կանոնադրությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշխարհը հոգնել է շփոթված ծաղրածուներից, պարոն Զելենսկի. Իրանի ԱԳ նախարար