Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը
Հասարակություն
15:53 23/01/2026
Հայաստան

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Հունվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը