Կարծում եմ՝ այս հանցագործության արմատներն ամենևին այլ տեղ են թաքնված․ փաստաբանը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին
Իրավունք
20:29 23/01/2026
Հայաստան

Կարծում եմ՝ այս հանցագործության արմատներն ամենևին այլ տեղ են թաքնված․ փաստաբանը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

 «Երբ նախաքննության ընթացքում լրագրողները փորձել են լուսաբանել այս դեպքը և որոշակի հրապարակումներ են  կատարվել, օրինակ՝ կոնկրետ լրագրողի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել՝ պարզելու համար, թե լրագրողին որտեղի՞ց այդ ինֆորմացիայի աղբյուրները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝  վարույթն իրականացնող մարմինը թողած իր  գործը՝ իրական մեղավորներին հայտնաբերելը, իրավապահ համակարգի ռեսուրսը ծախսում է, որպեսզի պարզի, թե լրագրողին որտեղից այդպիսի տեղեկատվություն։

Փաստաբանը հնչեցրեց նաև լրագրողի անունը,ում նկատմամբ իրականացվել է հետախուզական միոցառում։

« Լրագրող Լիա Սարգսյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառում են իրականացնել, որպեսզի պարզեն, թե որտեղից  Սարգսյանին գործի վերաբերյալ տեղեկություններ։ Հիմա կրկնում եմ, եթե ամբողջ իրավապահ համակարգը լցված է ոչ թե բուն գործը բացահայտելու, այլ լրագրողի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու մենք ի՞նչ արդյունքներ էինք սպասում, որպեսզի ունենայինք։  Ինչի՞ այս մասին չէի խոսում, չէի խոսում, որովհետև առաջին օրվանից իմ ձեռքերը կաշկանդել են։ Ինձ կաշկանդել են, որպեսզի հնարավորություն չունենամ որևէ հանգամանքի մասին բարձրաձայնել։ Կաշկանդել են՝ նախաքննության գաղտնիքի հրապարակմամբ,  թույլ չեն տվել, որպեսզի որևէ հանգամանքի մասին բարձրաձայնեմ։ Պարզ բան եմ ասում, ժողովուրդ ջան, 3 օր ոչ մեկը ոչ մի բան չի իմացել, չէ՞, հանցագործություն կատարողը ո՞վ է, հանցագործությունը ի՞նչ շարժառիթով է կատարվել, չէ՞, ոչ մեկը ոչինչ չգիտի։Տարրական մի հանձնարարություն չի՞ տրվում, թե հնարավո՞ր է արդյոք, հանցագործությունը կատարվել է կապված այդ անձի քաղաքական գործունեության հետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ է»,- ասաց Հովհաննիսյանը։

 Փաստաբանը նշեց, որ արհեստականորեն փորձել են  դեպքերը կապեն մեկը մյուսին, որպեսզի  նախնական վարկածը, ինչը երկրի ղեկավարը հնչեցրեց մի քանի ժամ հետո, դառնա իրականություն։

«Վենդետայի մասին խոսք չկա։Գևորգ Հարությունյանը ի՞նչ կապ ունի Նարեկ Օհանյանի դեպքի հետ, որ Գևորգ Հարությունյանը գնա մարդ սպանի Նարեկ Օհանյանի օժանդակությամբ։ Ախր պարզ բաներ են սրանք, էլեմենտար բաներ են»։

Նա նաև նշեց, որ Հարությունյանն ասել է, որ Նարեկ Օհանյանը կապ չունի դեպքի հետ։Ինչ վերաբերում է սպանության դրդապատճառներին, ապա փաստաբանն ասաց․ 

«Հարությունյանն ասում է,որ կա նաև անձնական այլ շարժառիթ, որ ամենևին կապված չէ դեպքի հետ։  Շարժառիթը՝ իր և Վալոդյա Գրիգորյանի որոշակի բացասական հարաբերությունների հետ է կապված։ Նարեկ Օհանյանը մեղադրանքն ի սկզբանե չի ընդունել, մինչև վերջ չի ընդունել։ Գևորգ Հարությունյանն սկզբնապես ընդունել է, վերջում մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում արդեն չի հայտնել»,- հավելեց նա։

Հարցին, թե  Նարեկ Օհանյանի կինը պատշաճ հարցաքննության չի ենթարկվել,Հովհաննիսյանն արձագանքեց․

«Այո, դիմել են դիտավորյալ անգործության։ Կարծում եմ,որ այս հանցագործության արմատներն ամենևին այլ տեղ են թաքնված և այդ արմատները չեն փորվել և չեն հանվել գետնի տակից նախաքննության ընթացքում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարծում եմ՝ այս հանցագործության արմատներն ամենևին այլ տեղ են թաքնված․ փաստաբանը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին