Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սոչիում տղամարդը երկու երեխաներին նետել է սառը ծովը՝ չնայած նրանց ճիչերին
Ականատեսները «Օստորոժնո Նովոստի»-ին պատմել են, որ այսօր ժամը 10-ին նրանք քայլում էին Մամաիկայի տարածքում գտնվող Կուբա լողափի ափամերձ հատվածով և լսելով երեխաների ճիչեր տեել են, թե ինչպես է տղամարդը մերկ աղջկան քաշում ծովը՝ մի քանի անգամ նրա գլուխը ջրի տակ խցկելով։ Այնուհետև տղամարդը ծովն է նետել է մեկ տարեկան տղային։
Տեղացիների խոսքով՝ այսօր Սոչիում, ջերմաստիճանը մոտ 9 աստիճան է և ամպամած, իսկ ջրի ջերմաստիճանը չի գերազանցում 10 աստիճանը։ Մի տեսանյութում երևում են տղամարդիկ տաք բաճկոններով և գլխարկներով։ Ականատեսների խոսքով՝ տղամարդը ագրեսիվ կերպով է արձագանքել անցորդների մեկնաբանություններին.
«Որպես երեք երեխաների մայր՝ սա ինձ սարսափեցրեց։ Մի կին, որը նույնպես մայր է, նրանց մոտեցավ մանկասայլակով, որի մեջ երեխա կար։ Նա հարցրեց, թե ինչ է անում։ Ի պատասխան՝ տղամարդը սկսեց կոպտել և գոռալ՝ հարցնելով, թե ով է նա։ Աղջիկը պատասխանեց. «Ես մայր եմ»։ Տղամարդը պատասխանեց. «Ես էլ հայր եմ»,-գրում է օգտատերեից մեկը։