Այսօր Երևանում ձյուն է սպասվում
Հասարակություն
07:50 23/01/2026
Հայաստան

Այսօր Երևանում ձյուն է սպասվում

Երևանում այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է ձյուն։ Հունվարի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հունվարի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի  23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 24-25-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր Երևանում ձյուն է սպասվում