Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
13:15 23/01/2026
Հայաստան
Արտակարգ դեպք Արմավիր-Երևան ճանապարհին գտնվող թունելում. Մեքենան գլխիվայր շրջվել է, վարորդը՝ ուշաթափվել
Արմավիր-Երևան ավտոճանապարհին գտնվող թունելում տեղի է ունեցել ավտովթար։ Մեքենան գլխիվայր շրջվել է։ «Արմլուր»-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով՝ վթարված մեքենայում եղել են երկու քաղաքացի։
Վարորդի վիճակը լավ է։ Առջևում նստած կին ուղևորին քաղաքացիները ցուցաբերել են առաջին օգնություն, մեկ անգամ նրան գիտակցության են բերել, սակայն քաղաքացին կրկին կորցրել է գիտակցությունը։ Մոտեցել է շտապօգնության մեքենան։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder