Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պնդումներն անհիմն են. ՀՖՖ-ն դիմել է ՈւԵՖԱ-ին
Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նամակ է գրել ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և ընթացքում տեղի ունեցածը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։
ՀՖՖ-ն նշել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտզալիստ Դենիս Նևեդրովի խոսքերում վիրավորական ոչինչ չի եղել և Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պնդումներն անհիմն են:
Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմնին՝ կապված ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման փուլի Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի հետ։ Ըստ ուկրաինական կողմից, Հայաստանի հավաքականի և ռուսական «Տյումենի» ֆուտզալիստ Դենիս Նևեդրովի էմոցիոնալ է արձագանքել եզրափակիչ սուլիչից հետո։
Նշենք, որ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է նշել նորամուտը Եվրոպայի առաջնությունում: B խմբի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակի է հասել Ուկրաինայի նկատմամբ:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 25-ին, մրցակիցը Չեխիան է: