Սիրուն-սիրուն աչերը, կամար-կամար ունքերը. «Ինտեր»-ի տեսանյութը` Մխիթարյանի գոլի մասին
Սպորտ
17:25 24/01/2026
Աշխարհ

Սիրուն-սիրուն աչերը, կամար-կամար ունքերը. «Ինտեր»-ի տեսանյութը` Մխիթարյանի գոլի մասին

Նախօրեին իտալական Սերիա Ա-ի 22-րդ տուրի շրջանակում «Ինտեր» -«Պիզա» հանդիպումն ավարտվել է 6:2 հաշվով։ «Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Նա ավելացված ժամանակում գրավել է «Պիզա»-ի դարպասը՝ հաշիվը դարձնելով 6։2։ 

Մխիթարյանը գոլը խփել է գլխով։

«Ինտերն» իր ֆեյսբուքյան էջում հրապարակել  Մխիթարյանի՝ գոլի պահից լուսանկար ու գրել. «Լիովին խաղի մեջ էր»։

«Got his head in the game» արտահայտությունը բառացի թարգմանվում է՝ «գլուխը մտցրել է խաղի մեջ»։

«Ինտերի» էջում նաև Մխիթարյանի գոլի պահով տեսանյութ է հրապարակված՝ հետևյալ գրառմամբ. «Մխիթարյան գնացքը հասավ», իսկ գոլի ներքո տեղադրել են թրենդային «Սիրուն-սիրուն աչերը, կամար-կամար ունքերը» երգը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սիրուն-սիրուն աչերը, կամար-կամար ունքերը. «Ինտեր»-ի տեսանյութը` Մխիթարյանի գոլի մասին