Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Տեր Արտաշեսի նկատմամբ, ոստիկանությունը, ԱԱԾ-ն հանցավոր անգործություն են դրսևորում. Աբրահամյան
Քաղաքական
16:38 24/01/2026
Հայաստան

Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Տեր Արտաշեսի նկատմամբ, ոստիկանությունը, ԱԱԾ-ն հանցավոր անգործություն են դրսևորում. Աբրահամյան

«Ոստիկանությունը, ԱԱԾ-ն բնականաբար ոչ միայն հանցավոր անգործություն են դրսևորում, այլ ըստ իրավիճակի հովանավորում են ապօրինությունները` դրանով իսկ ապահովելով իրենց քաղաքական վերադասի անօրինական հանձնարարությունները»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ոսկետափ գյուղում հոգևոր ծառայություն տանող Տեր Արտաշեսի նկատմամբ հնչած սպառնալիքներին։ 

Նա գրել է. «Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Ոսկետափ գյուղում հոգևոր ծառայություն տանող Տեր Արտաշեսի նկատմամբ` Եկեղեցուց նրան հանելու և տեղում իրենց նախընտրությամբ գործելու նպատակով:

Մասյացոտնի թեմի փոխանցմամբ, Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։

Ոստիկանությունը, ԱԱԾ-ն բնականաբար ոչ միայն հանցավոր անգործություն են դրսևորում, այլ ըստ իրավիճակի հովանավորում են ապօրինությունները` դրանով իսկ ապահովելով իրենց քաղաքական վերադասի անօրինական հանձնարարությունները:

Սրանց անհանգստությունը կապված է Տեր Արտաշեսի` իր անձի նկատմամբ դրսևորված անբարոյական ճնշումների և սպառնալիքների հանրայնացմամբ, ինչպես նաև` տիրադավներին միանալու օպերացիան «մերկացնելու» և մերժելու հետ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Տեր Արտաշեսի նկատմամբ, ոստիկանությունը, ԱԱԾ-ն հանցավոր անգործություն են դրսևորում. Աբրահամյան