Էլ ո՞ր ընկերությունն է ադրբեջանական բենզին գնել. ՔՊ-ական պաշտոնյանների հուշումները
Տնտեսություն
09:49 24/01/2026
Հայաստան

Էլ ո՞ր ընկերությունն է ադրբեջանական բենզին գնել. ՔՊ-ական պաշտոնյանների հուշումները

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Գևորգ Պապոյանը գրել է.

«Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ։ Արդեն 420 դրամ։ Հիշեցնեմ, որ Հայաստանի ամենամեծ բենզալցակայանների ցանց ունեցող ընկերություններից մեկը (միգուցե՝ ամենամեծը) ևս գնել է ադրբեջանական բենզին, որը այս պահին իր պահեստներում է և շուտով կվաճառի այդ բենզինը ցածր գնով»։

Գրառումը կիսել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ու ավելացրել.

«Հետաքրքիր է, է՞լ որ ընկերությունն է ադրբեջանական բենզին ներկրել ու չի հայտարարում այդ մասին։ Հուսով եմ մեր «հայրենասիրական» թևի լրագրողները վաղը կճշտեն էս հարցի պատասխանը և այս ընկերությանն էլ կուղղեն այն նույն հարցերը, որ ուղղում էին նախորդ երկուսին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էլ ո՞ր ընկերությունն է ադրբեջանական բենզին գնել. ՔՊ-ական պաշտոնյանների հուշումները