Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանիայում գնացքի վթարից զոհված 18 ամյա հայուհին գնացել էր ուսանող եղբորը հյուր
Իսպանիայում հունվարի 18-ին գնացքի ողբերգական վթարի հետևանքով հայուհի է զոհվել։ Այդ մասին հայտնում է NEWS.am-ը։
«Մեր տեղեկություններով, 18-ամյա Էլեն Բաղդասարյանը Մոսկվայից Մալագա էր գնացել՝ ուսանող եղբորը հյուր։ Նա գնացքում միայնակ է եղել։ Դեպքից հետո ծնողները Ռուսաստանից մեկնել են Իսպանիա՝ դստեր աճյունը տեղափոխելու»,-նշում է աղբյուրը։
Այսօր Մալագայի հայկական եկեղեցում Տեր Արամը մատուցել է հոգեհանգստյան պատարագ, որին ներկա են գտնվել մեծ թվով հայեր։
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել։