Չենք գնում կռիվ անելու, հաշտության օրակարգ ունենք՝ նաև դարձի եկողների համար. Տեր Ռուբեն
Հասարակություն
13:41 25/01/2026
Հայաստան

Չենք գնում կռիվ անելու, հաշտության օրակարգ ունենք՝ նաև դարձի եկողների համար. Տեր Ռուբեն

«Ինչպես այսօր Առաքելական թուղթն է մեզ հորդորում՝ չենք գնում կռիվ անելու, մենք ուզում ենք ապրել հավատով, սիրով և մեր ստեղծագործական, արարման կոչմամաբ՝ Աստծո խոսը քարոզելու, ճշմարտությունը տարածելու եղբայրություն ստեղծելու պառակտումը վերացնելու, սուրբ հաղորդությունը մեր կյանքում իրական դարձնելու»,-Դալար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի քարոզի ընթացքում նշեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը;

Նրա խոսքով, այսօր մեր Եկեղեցու նավակը նույնպես ալեկոծվում է, հատկապես՝ Մասյացոտնի թեմինը։ 

«Չարն իր երախը բացել է մեզ վրա, բայց մենք համարձակորեն հրաժարվել ենք սատանայից։ Այսօր մեր Եկեղեցու նավակը նույնպես ալեկոծվում է, հատկապես՝ Մասյացոտնի թեմինը»,- ասաց նա։

Նշելով որ չարին չարով չեն պատասխանել՝ տեր Ռուբենը ասաց որ այն արվում է որպես առաքելություն այն մարդկանց համար, ովքեր պետք է դարձի գան, գտնվում են չարի ճիրաններում։

«Մենք հաշտության օրակարգ ունենք՝ նաև դարձի եկողների համար։ Մենք ուզում ենք այս սիրո  հավատի և հաշտության օրակարգով բոլորին մեկնել մեր ձեռքը՝ ասելով. որ մենք պետք է հաշտվենք, միավորվենք մեր Եկեղեցու ներսում վերացնենք պառակտութմը»,-Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը՝ նշելով, որ աղոթում են բոլորի՝ Սուրբ եկեղեցու, Մասյացոտնի թեմի և բոլոր համայնքների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չենք գնում կռիվ անելու, հաշտության օրակարգ ունենք՝ նաև դարձի եկողների համար. Տեր Ռուբեն