Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բարդ էր հավատալ, որ մի օր կլինենք այս կետում, բայց մենք հիմա այստեղ ենք. Մելիքբեկյան
«Բարդ էր հավատալ, որ մի օր կլինենք այս կետում, բայց մենք հիմա այստեղ ենք»»,- ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ մեկնաբանելով ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաղթանակը։
«Մենք հիմա Կաունասում ենք: Այստեղ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ նաև կերտելով եվրոպական ֆուտզալի պատմություն, որովհետեև նորեկներից առաջինն է, որն առաջին տեղով դուրս է գալիս փլեյ-օֆֆ»,- ՀՖՖ էջում տեղադրված տեսանյութում ասել է Արմեն Մելիքբեկյանը:
Հիշեցնենք, որչ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի խմբային փուլի երկրորդ խաղում 5:4 հաշվով կամային հաղթանակ է տարել Չեխիայի թիմի նկատմամբ։ Մեր թիմը B խմբում 6 միավորով ապահովեց առաջին տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ ։
Առաջին խաղում Հայաստանի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել ուկրաինացիների նկատմամբ։
Երրորդ տուրում Հայաստանի թիմը հունվարի 28-ին կմրցի Լիտվայի թիմի հետ, բայց այդ հանդիպման արդյունքն արդեն էական չէ։