«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 6 մասնաճյուղում 2025թ․-ին արձանագրվել է 11 852 ապօրինի հատված ծառ
Տնտեսություն
18:19 26/01/2026
Հայաստան

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 6 մասնաճյուղում 2025թ․-ին արձանագրվել է 11 852 ապօրինի հատված ծառ

ԲԸՏՄ-ն ներկայացրել է կենսաբազմազանության ոլորտի վերահսկողության 2025թ․-ի արդյունքները

«Իրականացվել է'

8 ստուգում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 6 մասնաճյուղում

Արձանագրվել է ՝

1264 իրավախախտում

11,852 ապօրինի հատված ծառ

4,255․2 խմ ապօրինի փայտանյութ

Կիրառվել է ՝

293 վարչական տույժ

30,300,000 դր․տուգանք

Հաշվարկվել է՝

907,914,459 դր․պատճառված վնաս

Վայրի կենդանիների պահման պայմանների խախտման և ապօրինի որսի 38 դեպքով՝ հայտնաբերվել է 284 կենդանի։

Առգրավվել է'

13 հրացան, 22 փամփուշտ, 21 լողամիջոց, 248 ձկնորսական ցանց, 4 ինքնաշեն մետաղական օղակ։

Անազատության մեջ պահվող ՀՀ կարմիրգրքյան 7 կենդանի՝ 6 անդրկովկասյան գորշ արջ, 1 բեզոարյան այծ տեղափոխվել է կենդանիների համար առավել բարենպաստ պայմաններ ապահովող ապաստարան և կացարան։

Անազատության մեջ պահվող 3 կենդանի՝ 1 գայլ, 1 բվիկ, 1 ճուռակ վերադարձվել է վայրի բնություն։

Քաղաքացիների կողմից հայտնաբերված ՀՀ կարմիրգրքյան 2 թռչուն՝ 1 սապսան, 1 մեծ ենթարծիվ տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 6 մասնաճյուղում 2025թ․-ին արձանագրվել է 11 852 ապօրինի հատված ծառ