Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2025-ին առգրավվել են տարբեր տեսակի 768 կգ թմրամիջոցներ, ինչը 80 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Նման տվյալ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին ՆԳՆ-ում։ Հհունվարի 24-ին նա այցելել էր Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։
Ըստ ներկայացված տվյալների, առգրավվել է 2,5 տոննա ապօրինի որսած ձուկ, բացահայտվել է խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող 4 խումբ։ Առգրավված, հայտնաբերված և կամավոր հանձնված հրազենի թվաքանակը նախորդ տարվա համեմատ աճել է 42,2 տոկոսով։
Հայտնաբերվել է պետությանը և համայնքին պատճառված 25 մլրդ դրամի նյութական վնաս, ձերբակալված և կալանավորված անձի վերաբերյալ ուղեկցման հայտերը կատարվել են մոտ 98 տոկոսով։ Քրեական ոստիկանությունն արձանագրել է չբացահայտված սպանության 0 դեպք, ինչը նախարար Սարգսյանը հատկապես կարևորել է՝ որպես հանցավորության կանխարգելման համատեքստում էական ցուցանիշ։
Պարեկային ծառայության կողմից բացահայտված հանցագործության դեպքերը 2024-ին եղել են 11 948, 2025-ին՝ 14 969, Ոստիկանության կողմից վարորդական իրավունքից զրկման դեպքերը 5435 են, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 3 տարվա միջին տարեկան արդյունքը 764 էր։ Պարեկային ծառայության ներդրումից ի վեր կայուն նվազման միտում են դրսևորում ՃՏՊ-ներից զոհերի ցուցանիշները՝ 2024-ին թիվը 2023-ի համեմատ նվազել է 45-ով, իսկ 2025-ին՝ ևս 50-ով։ Արդյունավետության բարձր ցուցանիշ առկա է նաև վարչական իրավախախտումների մասում․2025-ին Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 1 մլն արձանագրություն, մինչդեռ ՃՈ-ի կողմից 3 տարվա տարեկան միջին ցուցանիշը 300 000 էր։