Խմած, ոչ սթափ վիճակում մեքենա վարողները պետք է զրկվեն վարորդական իրավունքից. Փաշինյան
Իրավունք
09:02 26/01/2026
Հայաստան

Խմած, ոչ սթափ վիճակում մեքենա վարողները պետք է զրկվեն վարորդական իրավունքից. Փաշինյան

«Ճանապարհատրանսպորտային վթարների թիվը կայուն ձևով նվազում է։ Եթե համեմատանք, ապա 2024-ին 2023-ի համեմատ գրանցվել է ավելի քիչ զոհ, իսկ 2025-ին 2024-ի համեմատ՝ 50-ով ավելի քիչ զոհ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա այն պայմաններում, երբ ավտոմեքենաների թիվն ամեն օրվա հետ աճում է։

Վերլուծելով զոհերի թվի նվազման պատճառները՝ կառավարությունում եկել են այն եզրակացության, որ պատճառներից մեկն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարող վարորդներին  վարորդական վկայականից զրկելն է։

«Պարզ է, որ սա ոչ մեկի համար հեշտ որոշում չէ, ես նամակներ եմ ստանում վարորքներից, միջնորդում են, որ շուտ վերականգնվի իրենց վարորդական իրավունքը։ Այո, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք խմած վարելու հետևանքով  զրկել ենք վարորդական իրավունքից, բայց մենք պայմանական 95 մարդու կյանք փրկել ենք»,-ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ չնայած կան այդ որոշումից դժգոհ մարդիկ, բայց պետք է լինի կոնսենսուս, որ խմած վիճակում մեքենա վարողները պետք է զրկվեն վարորդական վկայականից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խմած, ոչ սթափ վիճակում մեքենա վարողները պետք է զրկվեն վարորդական իրավունքից. Փաշինյան