Հայերի էթնիկ զտումներով միջազգային արդարադատությունը դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև. Արմեն Գևորգյան
Քաղաքական
20:21 27/01/2026
Հայաստան

Հայերի էթնիկ զտումներով միջազգային արդարադատությունը դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև. Արմեն Գևորգյան

«Հայերի էթնիկ զտումները նշանավորեցին այն պահը, երբ միջազգային արդարադատությունը դադարեց լինել պաշտպանության մեխանիզմ և դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև։ Մենք տեսանք, թե ինչպես մի ամբողջ ժողովրդի իրավունքների ոչնչացումը արդարցվեց«դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումների» լեզվով։ Ինչպես պատասխանատվությունը փոխարինվեց հետևանքների կառավարմամբ։ Ինչպես իրավունքի լեզուն փոխարինվեց աշխարհաքաղաքական ռեալիզմի լեզվով», - նշվում է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթում, որը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում, «Միջազգային արդարադատության մարտահրավերները» քննարկման բաժնում:

Ելույթն ամողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Եվրոպայում ստեղծված միջազգային արդարադատության համակարգը նախատեսված էր այն պետությունների համար, որոնք ընդհանուր առմամբ ճանաչում էին օրենքի գերակայությունը և իշխանության սահմանափակումները, և պատրաստ էին առաջնորդվել դրանով։ Այդ համակարգն այլևս չի համապատասխանում այն  քաղաքական իրականությանը, որը նախատեսված է կարգավորելու համար։ Խորհրդային Միության փլուզումից հետո ի հայտ եկավ մի նոր, հսկայական քաղաքական տարածք, որտեղ ժողովրդավարությունն ու մարդուիրավունքները բարեփոխման կարիք չունեին. դրանք պետք է նոր ծնվեին։ Սակայն, համակարգըվերակառուցելու փոխարեն, Եվրոպան պարզապեսհին ինստիտուտները տարածեց նորիրողությունների վրա։ Հենց այդ պահից միջազգային արդարադատությունմտան նոր կատեգորիաներ՝ փոխզիջում, աշխարհաքաղաքական նպատակահարմարությունև շահերի հավասարակշռություն։ Քաղաքականությունն սկսեց սահմանափակելիրավունքը, մինչդեռ իրավունքը ստեղծվել էրքաղաքականությունը սահմանափակելու համար։

Արդյունքում, վերջին տասնամյակներում հասունժողովրդավարությունների թիվը նվազում է։ Սա ցույցէ տալիս, որ մարդու իրավունքներիպաշտպանության գործող մեխանիզմները դադարելեն կատարել իրենց զսպման գործառույթը։ Այսօր միջազգային արդարադատությունն ավելի ուավելի շատ աղետներ է աևձանագրում, բայցանկարող է կանխել դրանք։ Անհատներինպետությունից պաշտպանելու համար ստեղծվածհամակարգը սպառնում է դառնալ այնպիսիհամակարգ, որը պետություններին պաշտպանում էպատասխանատվությունից։ Սա հենց այնիրավիճակն է, որից մենք ցանկանում էինքխուսափել, երբ այս դահլիճում բարձրացնում էինք Արցախում հայերի էթնիկ զտումների հարցը։

Հայերի էթնիկ զտումները նշանավորեցին այն պահը, երբ միջազգային արդարադատությունը դադարեց լինել պաշտպանության մեխանիզմ և դարձավ ուժովստեղծված իրականությունն ընդունելու ձև։ Մենք տեսանք, թե ինչպես մի ամբողջ ժողովրդիիրավունքների ոչնչացումն արդարցվեց «դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումների» լեզվով։ Ինչպես պատասխանատվությունը փոխարինվեց հետևանքների կառավարմամբ։ Ինչպես իրավունքիլեզուն փոխարինվեց աշխարհաքաղաքական ռեալիզմի լեզվով։

Հարգելի՛ գործընկերներ, Արցախը բացահայտեց ոչ միայն մեկ ժողովրդիողբերգությունը։ Այն ցույց տվեց, թե ինչի է վերածվելմիջազգային արդարադատության համակարգը։ Եվրոպան, ընդունելով ուժով ձևավորվածիրականությունը, ստեղծել է վտանգավոր նախադեպ. երբ իրավիճակը փակուղի է մտնում, օրենքը դադարում է վերականգնել արդարությունը,այն սկսում է ծառայել հետևանքներին։ Նման նախադեպերը չեն մնում զուտ որպես լոկալ։ Դրանք ուրվագծում են ապագա ճգնաժամերիպատկերը։

Որտեղ օրենքը դադարում է վերականգնել արդարությունը, ապագան ձևավորվում է ոչ թե նորմերով, այլ հնարավորություններով։ Սա միայն հայ ժողովրդիմասին չէ։ Խոսքը Եվրոպայի ապագայի մասին է՝ ներառյալ ռազմավարական առումով կարևորտարածաշրջանները, ինչպիսին  Գրենլանդիան է։ Այսօրվա քննարկումն անցյալի մասին չէ։ Այն վերաբերում է կանոններին, որոնցով կապրի Եվրոպան։ Մենք պետք է հիշենք. միջազգային արդարադատությունը տուժում է, երբ այն խախտվում է։ Բայց այն մահանում է, երբ խախտումների հետևանքներն  ընդունվում են որպես քաղաքական իրականություն»։  

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայերի էթնիկ զտումներով միջազգային արդարադատությունը դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև. Արմեն Գևորգյան