«Արմեն Դուլյան-2026» մրցանակաբաշխության մեկնարկը տրված է
Հասարակություն
15:43 27/01/2026
Հայաստան

«Արմեն Դուլյան-2026» մրցանակաբաշխության մեկնարկը տրված է

Հունվարի 27-ին՝ հայտնի լրագրողի մահվան առաջին տարելիցի օրը, Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարում է Արմեն Դուլյան-2026 մրցականաբաշխության մեկնարկի մասին։

Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը։ Մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվում։

Միությունից հայտնում են, որ մրցութային հանձնաժողովի կազմը կհրապարակվի առաջիկայում: Մրցանակային գումարի, արձանիկի կրկնօրինակի և հանդիսության անցակցման համար շուտով կհայտարարվի դրամահավաք։

Մրցանակաբաշխությունը հանդիսավոր հավաքով կամփոփվի Արմեն Դուլյանի ծննդյան օրը՝ մայիսի 26-ին։ Արմեն Դուլյան մրցանակաբաշխությունն ամենամյա է, 2026-ինը՝ առաջինն այդ շարքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Արմեն Դուլյան-2026» մրցանակաբաշխության մեկնարկը տրված է