Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Չնայած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը բացահայտ չի հայտարարում, որ լքում է Փաշինյանին, սակայն սա լռելյայն հեռացում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարել է, որ փետրվարի 16-19-ին կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում: Նա Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է: Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին, և կոչ էին արել, որ Մայր Աթոռը չեղարկի ժողովը: Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի կայքում տեղադրված հայտարարությունից պարզ չէ՝ Հովնան արքեպիսկոպոսը լքե՞լ է Եկեղեցու բարենորոգման խորհուրդը, որի կազմում է նաև կաթողիկոսի հրաժարականը պահանջող Նիկոլ Փաշինյանը:
Հայտարարությունում միայն նշված է, որ Հովնան արքեպիսկոպոսը Եպիսկոպոսաց ժողովից հետո՝ փետրվարի 20-21-ին, կմասնակցի նաև Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: Հոգևոր դասը կարծում է, որ չնայած նա բացահայտ չի հայտարարում, որ լքում է Փաշինյանին, սակայն սա լռելյայն հեռացում է:
Լուրեր կան, որ մյուս 9 տիրադավների շարքում ևս կան տատանվողներ, որոնք կվերադառնային, սակայն վախենում են Փաշինյանի պատժից, իսկ Հովնան արքեպիսկոպոսը Հայաստանում չի գործում` ավելի ազատ է: Մեզ ասացին, որ տիրադավների կուրատոր Սամվել Կճոյանը՝ Արարատյան թեմի առաջնորդը, օրերս հավաքել է տիրադավներին, դուխ տվել՝ ասելով, որ քիչ է մնացել, իրենք շուտով հաջողության են հասնելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում