Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Մարտունու ԲԿ-ի տնօրենը, Փաշինյանի շրջիկ հավատացյալների թափառախմբի անբաժան մասն է կազմում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հովանավորյալ Անդրանիկ Հարությունյանը` Մարտունու ԲԿ-ի տնօրենը, Փաշինյանի շրջիկ հավատացյալների թափառախմբի անբաժան մասն է կազմում: Հավանաբար, այս ձևով նա իր երախտագիտությունն է հայտնում մարզպետին՝ իրեն տնօրեն նշանակելու համար: Ա. Հարությունյանը նաև Մարտունի համայնքի ավագանու անդամ է, որ միայն ձեռք բարձրացնելու համար է ավագանու նիստերին մասնակցում:
Իր մարզում պատարագների չմասնակցող Անդրանիկ Հարությունյանը երեկ Գեղարքունիքի մարզից հասել էր Արագածոտնի մարզ, որ պատարագի մասնակցի. «Ես էսօր էլ եմ գնացել, երեկ էլ եմ գնացել, բոլոր կիրակի օրերը գնացել եմ պատարագի: Փաշինյանի հետ եմ գնացել, որտեղ որ կարիքը զգում եմ, գնում եմ, իմ իրավունքը չի՞, որտեղ ուզենամ, էնտեղ գնում եմ: Բոլոր տեղերը, որտեղ Փաշինյանը գնալու է, ես կգնամ, երեկ էլ Թալին եմ գնացել, ի՞նչ խնդիր կա` ամո՞թ է գնալ եկեղեցի»:
Իհարկե՝ ամոթ չէ, իսկ առանց Փաշինյանի` Ձեր տարածաշրջանի ո՞ր եկեղեցում եք պատարագի մասնակցել։ «Տաթև եմ գնացել, Հաղարծինում էլ եմ եղել»: Դուք Գեղարքունիքի մարզից եք` ձեր մարզի ո՞ր եկեղեցում եք կիրակի օրերը պատարագի մասնակցել, ասենք` Մարտունի համայնքի եկեղեցում երբևէ մասնակցե՞լ եք պատարագի։ «Ես չեմ հիշում, որ կոնկրետ ասեմ` որ օրը որտեղ եմ մասնակցել, բայց ինձ որտեղ պետք եղավ, այնտեղ էլ կգնամ»:
Դուք նաև ավագանու անդամ եք, անձամբ համայնքին վերաբերող գեթ 1 հարց բարձրացրած կա՞ք՝ հօգուտ ձեր համաքաղաքացիների։ «Ոչ, ընդամենը կաբինետային քննարկումների կամ մեր խմբակցության քննարկումների ժամանակ ներկայացնում ենք հարցեր և լուծումները գտնում ենք հօգուտ տարածաշրջանի ժողովրդի»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում