Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, գործակալության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 87 օտարերկրյա քաղաքացու։
Jnews-ի հաղորդմամբ, Միգրացիայի վարչության կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Եգիպտոսի, Նիգերիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հորդանանի, Բանգլադեշի, Թաիլանդի, Իսրայելի, Լիբանանի, Հարավային Աֆրիկայի, Սուդանի և Սիրիայի քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 87 մարդ։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։