Պարտավոր ենք ամեն օր, ամիս հիշատակել մեր տղաներին, որոնք իրենց կյանքն են նվիրել հայրենիքին. Տեր Հովհաննես
Հասարակություն
13:46 27/01/2026
Հայաստան

Պարտավոր ենք ամեն օր, ամիս հիշատակել մեր տղաներին, որոնք իրենց կյանքն են նվիրել հայրենիքին. Տեր Հովհաննես

«Կապ չունի, թե շաբաթվա, ամսվա որ օրն է, մենք ամեն օր պետք է հիշատակենք զոհված տղաների հիշատակը, ովքեր իրենց ամենաթանկն են նվիրել հայրենիքին՝ իրենց կյանքը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հայր  Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Տեր Հովհաննեսը շարունակեց. «Ոմանք  ասում են հունվարի 27-ը ճիշտ օր չի, դա թող մնա այն մարդկանց համար, ովքեր որոշել են, բայց մենք պարտավոր ենք ամեն ժամ, ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս հիշատակենք մեր տղաներին, այն տղաներին, որոնք իրենց կյանքն են նվիրել հայրենիքին ու նահատակվել են հանուն հայոց ազգի։

Փառք մեր տղաներին, փառք նրանց, ովքեր հիմա միացել են երկնային զորքին։ Այսօր մեր երկնային զորքի օրն է, վաղն էլ՝ Հայոց բանակի օրը»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարտավոր ենք ամեն օր, ամիս հիշատակել մեր տղաներին, որոնք իրենց կյանքն են նվիրել հայրենիքին. Տեր Հովհաննես