Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է հանգեցնել ահաբեկչության տարածմանը
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կարող է հանգեցնել ահաբեկչության տարածմանը եվրոպական երկրներում: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ֆինլանդիայի «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման։
«Վ․ Զելենսկին ասում է, որ Ուկրաինան պատրաստ է միանալ ԵՄ-ին այս կամ հաջորդ տարի։ Ես չեմ կարծում, որ Ուկրաինան պատրաստ է միանալ ԵՄ-ին։ Այնտեղ չափազանց շատ կոռուպցիա կա, և երկիրը պետք է ընտրություններ անցկացնի», - գրել է նա սոցիալական ցանցերում։
Քաղաքական գործչի խոսքով՝ կան մտահոգություններ, որ Կիևի ԵՄ-ին անդամակցելուց հետո կա ահաբեկչության տարածման սպառնալիք եվրոպական երկրներում, քանի որ ուկրաինացիները կկարողանան ազատորեն ճանապարհորդել աշխարհի այս հատվածում։