«Հրապարակ». Ովքեր են հացահատիկ, բենզին և այսուհետ շաքարավազ Հայաստան ներկրում Ադրբեջանից
Օրվա մամուլ
08:07 27/01/2026
Հայաստան

«Հրապարակ». Ովքեր են հացահատիկ, բենզին և այսուհետ շաքարավազ Հայաստան ներկրում Ադրբեջանից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանից չորրորդ կարգի հացահատիկ և դիզվառելիք ներկրելուն զուգահեռ, բանակցություններ, աշխատանքներ են տարվում նաև շաքարավազի ներկրման հարցերով։ Մեզ ասացին, որ այդ հարցում ևս շահագրգռություն է ցուցաբերում ներկա իշխանությունների սրտի օլիգարխը` շաքարավազի ներկրման մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը, և մոտ ապագայում նրա այս մի երազանքն էլ, ըստ էության, իրականություն կդառնա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունը Սամվել Ալեքսանյանին է պատկանում, իսկ բենզին ներմուծողների թվում գործարարի կնոջ՝ Շողերինայի եղբոր ընկերությունն է՝ Սամվել Մկրտչյանին պատկանող «Շիշա ուորլդ»-ը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ովքեր են հացահատիկ, բենզին և այսուհետ շաքարավազ Հայաստան ներկրում Ադրբեջանից