Արթուր Ղամբարյան. Պետական հատուկ պաշտպանության ներքո գտնվող կարգալույծները նստած էին տագնապած ու երկյուղած
Իրավունք
08:32 27/01/2026
Հայաստան

Արթուր Ղամբարյան. Պետական հատուկ պաշտպանության ներքո գտնվող կարգալույծները նստած էին տագնապած ու երկյուղած

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրում է.

«Դիտում էի Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և մյուսների դատավարությունը և դժվարությամբ էի կողմնորոշվում՝

Թե ով է մեղադրյալը՝ անհիմն ամբաստանված Սրբազանը, թե՞ «տուժած» կարգալույծները։

Թե ով է դատախազը՝ հոգևոր-հանրային շահերը հետևողականորեն պաշտպանող մասնավոր փաստաբանների պրոֆեսիոնալ խումբը, թե՞ մեկ մասնավոր կետից բխող շահերը կուրորեն սպասարկող հանրային մեղադրողը։

Մի բան պարզ էր. իր պետության պաշտպանությունից զրկված և նրա կողմից անհիմն ամբաստանված Սրբազանը կանգնած էր խաղաղ և լուռ ուժի նման, իսկ պետական հատուկ պաշտպանության ներքո գտնվող կարգալույծները նստած էին՝ տագնապած ու երկյուղած։

Թվայնացված հասարակությունը նույնիսկ առանց խոր վերլուծության, ինտուիտիվ զգացողության ամենանուրբ մակարդակում, անկարող էր չհասկանալ ճշմարտությունը. այդ փաստաբաններն էին, որ երեկ դատական նիստի դահլիճում կատարում էին իրական արդարադատության ծեսը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արթուր Ղամբարյան. Պետական հատուկ պաշտպանության ներքո գտնվող կարգալույծները նստած էին տագնապած ու երկյուղած