Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապացույցի տեղն ասեք. 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունվարի 29-ին
Ապացույցի տեղն ասեք. 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 15:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):
«Պարզ հարց է տրվում մեղադրողներին. «Ասացեք ո՞ր ապացույցներով եք այս մարդկանց մեղադրում ահաբեկչության և այլ հանցանքների մեջ: Չենք ասում ասեք ապացույցի բովանդակությունը, չենք ասում այս պահին ապացուցեք, ուղղակի ասացեք՝ գործի ո՞ր մասում է այն ապացույցը, որով ահաբեկչության և իշխանության զավթման հանգամանքը հաստատվում է:
Մեղադրողներն ամեն կերպ խուսափում են դետալացումը տալուց, որովհետև այդ պարագայում ակնհայտ կդառնա, որ այս գործը «փուչիկ» է...»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։