Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այն պահն է, երբ Ռոբերտ Աբաջյանը պատրաստվում է քաշել կալցոն՝ իր հետ տանելով նաև թշնամուն. Քանդակագործ
«Երևի թե Աստծո նախապնամությունն էր առաջին հերթին, որ այդ պատիվն ընձեռնվեց ինձ՝ քանդակելու Ռոբերտ Աբաջյան հերոսին»,- լրագրողների հետ զրույցում ասաց քանդակագործ Վահագն Պապոյանը։
Նա նշեց, որ քանդակում փորձել է ներկայացել Ռոբերտի կյանքի վերջին պահը՝ կորցրել է ամեն ինչ և հանուն իր հողի, հայրենիքի, տալիս է ամենաթանկը՝ կյանքը. «Ռացիան, նռնակը... Նռնակը ձեռքին է ու պատրաստվում է քաշել կալցոն՝ իր հետ տանելու թշնամուն»։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցի բակում այսօր բացվեց հերոսի հիշատակը հավերժացնող արձանը։
Աբաջյանը զոհվել է 2016-ի ապրիլյան պատերազմում։ Նա 19 տարեկան էր։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջին մարտն իրենց վրա վերցրին վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու վեց զինծառայողից բաղկացած դասակը։ Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին: Երբ հասկացավ, որ այլևս դիմադրել անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման տվեց: Առաջին անգամ զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվում էր… Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամատարի հետ, իսկ մյուսները վիրավորվեցին:
Ուրֆանյանի զոհվելուց հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա և պատնեշի վրայից շարունակել մարտը։ Նկատելով, որ խրամատում վերջանում է զինամթերքը, զինվորներին ուղարկել է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը հանում է իր մոտ մնացած վերջին նռնակը և տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։
